Գլխավոր էջ Գլխավոր Հոգեկան առողջություն և ճգնաժամային իրավիճակներում․ ի՞նչ է պետք իմանալ

Հոգեկան առողջություն և ճգնաժամային իրավիճակներում․ ի՞նչ է պետք իմանալ

274
0

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է և թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնը, որի նպատակներից էր պարզել, թե 2020 թվականի դեպքերը՝ պատերազմը, համավարակը, ինչպես նաև սեպտեմբերի 13-ի սահմանային դեպքերը ինչ ազդեցություն են ունեցել հասարակության վրա։ Այս հարցին անդրադարձավ ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, ով նշեց, որ 2020 թվականին մեր հասարակությունն կոլեկտիվ տրավմա ապրեց։

«Մեր հասարակությունը 2020 թվականից ապրել է կոլեկտիվ տրավմա։ Բացի նրանից, որ մարդիկ մասնակցում էին պատերազմին, ընտանիքները, ովքեր կրեցին այդ հոգետրավմայի բոլոր դրսևորումները՝ վախ, տագնապ, մեղքի զգացում, կորստի ապրում։ Հասարակությունը ևս երկրորդային տրամնատիզացիա ունեցավ, ավելին՝ մասնագետների շրջանում, ովքեր աշխատում էին մարդկանց հետ ևս նկատվեց խնդիր»,-հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մասնագետների մոտ նկատվել է երկրորդային տրավմատիզացիա։

Նա նաև ասաց, որ կոլեկտիվ տրավման, կապված է մեր անցյալի, պատմության, ազգային ինքնության հետ։

«Յուրաքանչյուր մարդու պատմությունը, իր կրած խնդիրները անպայման առնչվում են մեր հասարակության պատմության հետ, մեր ազգի պատմության հետ և կարծում եմ սա ավելի է խորացնում այդ խնդիրը»,-նշել է բանախոսը։

Խաչատրյանի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ են իրականացվել․«Տարբեր ուսումնասիրություններ, որոնք անում էին մեր կոլեգաները՝ պատերազմի մասնակիցների հետ, ովքեր կրել էին այդ դաժան ընթացքը նաև նշվարվում էին այնպիսի դրսևորումներ, որը մեր գրականության մեջ կոչվում է հետտրավմատիկ աճ։ Այսինքն՝ զուգահեռ հետտրավմատիկ սթրեսի նկատելի էր նաև հետտրավմատիկ աճը։ Եվ երիտասարդները հատկապես նշում էին, որ վերիմաստավորում են իրենց կյանքը, փորձում են կառուցել ապագան, նպատակներ են փնտրում»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ