Գլխավոր էջ Գլխավոր «Մենք իհարկե պլանավորում էինք․․․»․ Արսեն Թորոսյան

«Մենք իհարկե պլանավորում էինք․․․»․ Արսեն Թորոսյան

359
0

1500 քմ նորակառույց` միջազգային չափանիշներին համապատասխան շինություն, բարեկարգ այգի, 26 հիվանդասենյակ` 30 մահճակալով, սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ` պացիենտի և հարազատների հետ աշխատելու համար. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի պայմաններն են, ինչը թույլ կտա բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների դեպքում պացիենտների կյանքի որակը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Օրերս կայացավ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակներում էլ հենց բացվել է նոր Պալիատիվ ծառայության կլինիկան, որտեղ ներկա էին գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախկին և ներկա նախարարները և մի շարք այլ պաշտոնյաներ։

Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձավ թեմային․ «Երբ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանվեց մասնավորեցվող բժշկական հաստատությունների ցանկից և վերադարձվեց առողջապահության նախարարության ենթակայության տակ, մենք իհարկե պլանավորում էինք այն դարձնել մեր երկրի լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Այդ ամենից ուղիղ երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ բժշկական անձնակազմի և տնօրինության քրտնաջան աշխատանքի շնորհիվ, այն իրոք լավագույններից մեկն է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նախկին նախարարը, կարծես, ամենահարմար ժամանակը գտավ ներկայացնելու, որ իր գործունեության օրոք արդեն իսկ պլանների մեջ է եղել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ծառայություններով համալրելը և լավագույն բկ-ներից մեկը դարձնելը։ Այսպիսով, տպավորություն է, որ նախկին նախարարն ուզում է հիշեցնել, որ վերջինս իր նախարար լինելու ժամանակ արդեն իսկ սկսել էին իրագործել։

լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ