Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Փոխհատուցում՝ գինեկոլոգի կողմից սեռական ոտնձգության ենթարկված 147 կանանց

Փոխհատուցում՝ գինեկոլոգի կողմից սեռական ոտնձգության ենթարկված 147 կանանց

492
0

Նյու Յորքի երկու հիվանդանոցներ համատեղ որոշում են կայացրել 147 կանանց  փոխհատուցում վճարել  ավելի քան 165 միլիոն դոլար, ովքեր տուժել են գինեկոլոգ Ռոբերտ Հադդենի կողմից սեռական ոտնձգություններից:

Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի տվյալներով՝ Հադդենի գործողություններից տուժել է առնվազն 226 կին: 2012 թվականին գինեկոլոգն ազատվել է աշխատանքից, իսկ 2016 թվականին նա հայտնվել է դատարան, իրեն մեղավոր է ճանաչել ու զրկվել բժշկի լիցենզիայից։ 2021 թվականի դեկտեմբերին 79 տուժած կանայք ստացել են 71,5 միլիոն դոլարի փոխհատուցում։

Ինչպես հայտնել է ria.ru –ն այժմ Հադենը ​​դաշնային դատարանում դատավարություն է սպասում ԱՄՆ նահանգների միջև ութ կանանց տեղափոխման և նրանց նկատմամբ սեռական բռնության քրեական գործով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ