Գլխավոր էջ Գլխավոր Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերից եմ իմացել իրադարձությունների մասին․ այնտեղ ծնողների չեմ տեսել․...

Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերից եմ իմացել իրադարձությունների մասին․ այնտեղ ծնողների չեմ տեսել․ Օմբուդսմեն

278
0

Մարդու իրավունքների պաշտպան ՔրիստինեԳրիգորյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 21-ին ին Եռաբլուրում իր ներկայությամբ զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանության  ոչ համարժեք ուժ կիրառելու դեպքին։ Նա մասնավորապես ասել է․

«Մարդու իրավունքների պաշտպանը պետական պաշտոնյա է, որին շատ հաճախ որոշ շրջանակներ շփոթում են ընդդիմադիր քաղաքական գործչի եհտ: Լինել քաղաքական չեզոք՝ չի նշանակում լինել ընդդիմադիր գործիչ։ Որպես պետական պաշտոնյա մասնակցել եմ պետական արարողակարգային միջոցառմանը և այդ առումով ՔՊ-ի ներկայացուցիչների հետ Եռաբլուրում իմ ներկայության մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Օմբուդսմենը հավաստիացրեց, որ իր՝ Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերից է իմացել իրադարձությունների մասին և այնտեղ ծնողների չի տեսել:

Վերջինիս խոսքով դեպքի վերաբերյալ եղել է ՄԻՊ հայտարարությունը, որով դատապարտել է ոստիկանների վարքագիծը, պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և հետամուտ է լինելու դրանք ստանալուն:

«Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար, բայց նաև կոնկրետ ծառայողների, կոնկրետ գործողություններն իրավական գնահատականի արժանացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց օմբուդսմենը և հավելեց, որ ոստիկանությունից պատասխան է ստացել, թե կարգապահական մի քանի վարույթ է հարուցվել, քննչական կոմիտեում էլ կա բացված քրեական գործ և սպասում է դրանց արդյունքներին:

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ