Գլխավոր էջ Գլխավոր Թրաֆիքինգի զոհերին կացարան, հոգեբանական ու իրավաբանական աջակցություն կտրամադրվի․ նախագիծն ընդունվել է

Թրաֆիքինգի զոհերին կացարան, հոգեբանական ու իրավաբանական աջակցություն կտրամադրվի․ նախագիծն ընդունվել է

255
0

ԻՆՉ Է  ԹՐԱՖԻՔԻՆԳԸ․ շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը՝ ԹՐԱՖԻՔԻՆԳ Է:

Արձանագրենք, որ այսօր էլ Հայաստանում լինում են մարդու թրաֆիքինգի դեպքեր։ Բայց թե այդ դեպքերի քանի տոկոսի մասին են զոհերը բարձրաձայնում՝ անհայտ է: Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

«Մարդկանց թրաֆիքինգը աշխարհի ամենաամոթալի չարիքներից մեկն է` մարդկանց իրավունքների անողոք ոտնահարում, երբ առուծախի են ենթարկվում, վաճառվում, շահագործվում, անարգվում և կործանվում կյանքեր: Ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, և միլիոնավոր կյանքեր սպառնալիքի տակ են:»,-այս մասին հայտարարել էր ՄԱԿ-ի 8-րդ Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

ՀՀ Գործադրի որոշումներով հաստատվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները:

Նախագծով առաջարկվում էր հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից:

Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը    որոշեց.

  1. Հաստատել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնաց­նելու ցուցիչները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նշենք, որ օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, սակայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործան զոհերի նույնացման հանձնաժողովը (այսուհետ՝ Նույնացման հանձնողով) գործել է առանց հստակ չափորոշիչների:

Նախագծի հիմնավորմամբ ասվում է․

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման յուրաքանչյուր հավանական զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նրան՝ որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման չափորոշիչների մասին: Հաշվի առնելով, որ Նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, և նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը և պաշտպանությունը, հետևաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, 2019 թվականին՝ 8 անձ, 2020 թվականին՝ 9 անձ:

Նույնացումն իրականացվել է այնքանով, որքանով Նույնացման հանձնաժողովի անդամները, հիմնվելով առկա փաստաթղթերի կամ ենթադրաբար մարդկանց թարֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի խոսքերի վրա, գնահատել են նրա զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ լինելը հնարավոր:

․ Ի դեպ՝ Թրաֆիքինգի որոշ զոհեր չեն նույնացվում, սահմանված միասնական ցուցանիշների և ցուցիչների բացակայության արդյունքում։ Չնույնացված զոհերի վերաբերյալ վիճակագրական տվյալները բացակայում են։

․ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված չնույնացված շատ անձինք չեն ստանա անհրաժեշտ աջակցություն և օգնություն

Նշենք  նաև, որ վիճակագրական տվյալներ չկան թրաֆիքինգի և շահագործման ենթարկված չնույնացված հավանական զոհերի թվի վերաբերյալ։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ