Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է գիտակցությունը խճճվում կորոնավիրուսային վարակի ժամանակ

Ինչո՞ւ է գիտակցությունը խճճվում կորոնավիրուսային վարակի ժամանակ

183
0

COVID-19-ով պացիենտների (որոնց գիտակցությունում խառնաշփոթ՝ դելիրիում է առաջացել) արյան հետ գլխուղեղի բջիջների շփման ժամանակ տեղի է ունենում մահացած բջիջների թվի ավելացում, եւ նվազում է գլխուղեղի նոր բջիջների կազմավորման արագությունը, վկայում է Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունը։ Դելիրիումը խառնաշփոթ գիտակցության վիճակ է, որը մատնանշում է, որ պացիենտների մոտ COVID-19-ն ազդել է ուղեղի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։

COVID-19-ով պացիենտների մոտ նյարդաբանական ախտանշանների առաջացման պատճառը հիպերակտիվ իմունային պատասխանն է, որը կոչվում է ցիտոկինային գրոհ։ Ցիտոկինները, որոնք առաջանում են իմունային բջիջներից՝ ի պատասխան վարակի, կարող են արյամբ տեղափոխվել եւ հասնել ուղեղին եւ ուղղակիորեն ազդել նյարդաբանական պրոցեսների վրա։ Հետազոտության ընթացքում հավաքվել են 36 պացիենտի շիճուկների նմուշները։ Այդ պացիենտները հիվանդացել էին COVID-19-ի առաջին ալիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայում (2020թ. մարտ-հունիս)։ Պացիենտների կեսը դելիրիումի ախտանշաններ ուներ։ Գիտնականները մշակել են հիպոկամպի բջիջներ շիճուկի նմուշներից եւ հետեւել դրանց ազդեցությանը բջիջների կազմավորման եւ մահանալու վրա։

Պարզվել է, որ արյան շիճուկը, որը վերցվել էր դելիրիում ունեցող պացիենտներից, մեծացրել է բջիջների մահվան հավանականությունը եւ իջեցրել գլխուղեղի նոր բջիջների կազմավորումը։ Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ դելիրիումով հիվանդները ցիտոկին IL6-ի ավելի բարձր մակարդակ են ունեցել, իսկ ի պատասխան շիճուկից գլխուղեղի բջիջների մշակման՝ բարձրացել է երկու այլ ցիտոկինների՝ IL12-ի եւ IL13-ի մակարդակը։ Սա վկայում է կենսաքիմիական կասկադի առկայության մասին, որտեղ IL12-ը եւ I1L3-ը գեներացվում են գլխուղեղի բջիջների կողմից՝ ի պատասխան օրգանիզմում առկա բորբոքման, որն առաջ է բերել IL6-ը։ Այս ամենը միասին կարող է դելիրիում առաջացնել։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ