Գլխավոր էջ Գլխավոր Առանց ցավազրկման կատարել են վիրահատություն, կարել ներքին վերքերը․ ՄԻՊ

Առանց ցավազրկման կատարել են վիրահատություն, կարել ներքին վերքերը․ ՄԻՊ

352
0

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է  գերիներին խոշտանգումների ենթարկելու դեպքերի մասին։

«Օրերս վերադարձած գերիներից մեկն Ադրբեջանում վիրահատվել է, մի քանիսը հենց զինվորական գոսպիտալից են վերադարձել հայրենիք։ Անգամ երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո նրա նկատմամաբ եղել է վատ վերաբերմունք։ Օրինակ առանց ցավազրկելու միջամտություններ է կատարվել, որ պետք է լիներ ցավազրկմամբ, խոսքը և՛ վիրահատության մասին է, և՛ ներքին վերքերը կարելու»։

Նրա խոսքով այս բոլոր մանրամասներ թաքցնելու խնդիր չկա այս ամենը կներկայացվի փակ զեկույցում, որ որևէ կերպ չթիրախավորեն տղաներին։

«Այս թեմային անդրադառնալիս մենք պետք է շատ զգույշ լինենք քանի որ դեռ այնտեղ ունենք գերիների, և թե՛ նրանց, թե՛ նրանց ընտանիքիների արժանապատվությունը չպետք է որևէ ձևով վտանգի տակ դնենք»- նշել է ՄԻՊ-ը։

Հ․ Գասպարյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ