Գլխավոր էջ Գլխավոր «Կորոնավիրուսը չի վերանալու, տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ»․ նախարար

«Կորոնավիրուսը չի վերանալու, տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ»․ նախարար

245
0

«Մեր կանխատեսումներն այնպիսին են, որ կորոնավիրուսը չի էլ վերանալու այլևս, այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ, որոշակի ալիք մեր երկրում գրանցեցինք, բայց դրական դեպքերի նվազում ունեցանք, ինչը չենք կարող ասել թե առաջիկայում ինչպիսի փոփոխության կենթարկվի»,- այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ պատվաստումները շարունակում են մնալ լավագույն պաշտպանվելու միջոցը և այս ամբողջ ընթացքում էլ հիվանդանոցային օղակը գրանցում է, որ պատվաստված քաղաքացիները թեթև են տանում հիվանդության սիմպտոմները։

«Այն քաղաքացիները ովքեր պատվաստվել են վեց ամիս առաջ մենք խորհուրդ ենք տալիս ստանալ երրորդ խթանիչ դեղաչափը։ Ֆայզեր տեսակի պատվաստանյութը հասանելի է, ընթացքում որոշ տեսակներ վերջանում են, նորը ստանում ենք, բայց մեր առաջ խնդիր դրված չէ  ապահովել ամբողջ տեսականին, որովհետև դրա կարիքը չկա, կարևորը առկայությունն է, որը մենք ապահովում ենք»,-ասել է նախարարը։

Չնայած նրան, որ կորոնավիրուսը կարծես նահանջում է, այդուհանդերձ, չեն դադարում խոսակցություններն առ այն, որ դեռ վաղ է հրաժեշտ տալ այս համաճարակին։ Պատվաստումային գործընթացն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է։

Մեր երկրում  կատավել է 2 257 560  պատվաստում։ Խթանիչ դեղաչափով պատվաստվել է շուրջ 76 730 հոգի։Կորոնաթվերը նվազում ենՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ