Գլխավոր էջ Նորություններ Կիսաֆաբրիկատների արտադրամասում սարքավորումները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել

Կիսաֆաբրիկատների արտադրամասում սարքավորումները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել

157
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք)։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար, սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սեղանները պատրաստված չեն եղել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:  Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ