Գլխավոր էջ Գլխավոր «Զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոնների հետ աշխատելու անհրաժեշտություն չկա»․ Ա․...

«Զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոնների հետ աշխատելու անհրաժեշտություն չկա»․ Ա․ Ավանեսյան

217
0

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով սեպտեմբերի 13-ին, թշնամու հարձակման հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների նույնականացմանը, նշել է, որ նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք չկա։

«Այս պահին մեր գնահատմամաբ արտասահմանյան հետազոտական կենտրոնների հետ աշխատելու անհրաժեշտություն չկա, մեր մասնագետների և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է հետազոտությունները իրականացնելու, առաջիկայում բոլոր հետազոտությունների պատասխանը կստանանք»,-նշել է Ավանեսյանը և հավելել, որ այս բոլոր ուսումնասիրությունները, որոնք ընթացքի մեջ են, հնարավոր է իրականացնել հենց Հայաստանում և ԴՆԹ է անջատվում, որպեսզի ամբողջական պատկերը ունենանք։

Թե քանի մարմին է հետազոտության ուղարկվեն նախարարը չպատասխանեց, նշելով, որ կան հետազոտություններ որ դեռ ընթացքի մեջ են։

Նա նաև նշեց, որ ադրբեջանական գերությունից ազատված յոթ զինծառայողներ ստացիոնար բուժում են ստանում։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ