Գլխավոր էջ Գլխավոր «17 տարի ամբուլատորիան աշխատում է ահա այս պայմաններում»․ Այրումի բժշկական ամբուլատորիա

«17 տարի ամբուլատորիան աշխատում է ահա այս պայմաններում»․ Այրումի բժշկական ամբուլատորիա

460
0

Այրումի բժշկական ամբուլատորիան իրենց ֆեյսբուքյան էջում գրել է

«Այրումի բժշկական ամբուլատորիան սպասարկում է մոտ 4000 բնակչի: Արդեն 17 տարի ամբուլատորիան աշխատում է ահա այս պայմաններում (օր օրի ավելանում է աղետալի հետևանքի վտանգը): Այրումի ամբուլատորիան գրավոր դիմել և իրավիճակի մասին տեղեկացրել է պետական մարմիններին (համայնքապետարանից մինչև ՀՀ նախագահ),սակայն խնդրին որևէ լուծում չի տրվել:

Նման խիստ վթարային պայմաններում աշխատելով վտանգվում է թե անձնակազմի և թե ամբուլատորիա հաճախող պացիենտների կյանքը: Որքան էլ դեմ ենք Ֆ. Բ-յան տիրույթում աշխատելաոճին, այնուամենայնիվ մենք էլ ենք դիմում և ակնկալում պատասխան որևէ պետական մարմնից»,- նշված է գրառման մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ