Գլխավոր էջ Գլխավոր 17-ամյա պատանին դանակահարել է հասակակցին. նախաձեռնվել է քրեական վարույթ

17-ամյա պատանին դանակահարել է հասակակցին. նախաձեռնվել է քրեական վարույթ

247
0

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանությունից։

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և ներկայացրել դիմում-մեղայական, որ հասակակից պատանուն ինքն է դանակահարել: Դիմում-մեղայականը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ