Գլխավոր էջ Նորություններ Գերությունից հայրենադարձված զինծառայողներից 7-ը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 10-ը հարցաքննվում են

Գերությունից հայրենադարձված զինծառայողներից 7-ը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 10-ը հարցաքննվում են

193
0

Ադրբեջանական գերությունից երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին ՔԿ ԶՔԳՎ-ում հարցաքննվում են՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Թադեւոսյանն ասաց, որ հայրենադարձված զինծառայողներից 7-ը ստացիոնար բուժում են ստանում, դեռեւս չեն հարցաքննվել, քննիչներն առաջիկայում կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերության մեջ գտնվող 17 հայ զինծառայող, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 17 զինծառայողի գերեվարումը, որոնց էլ վերադարձրել է, սակայն ըստ իրավապաշտպանների՝ գերիների թիվն ավելի մեծ է։

Աղբյուրը՝ NEWS.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ