Գլխավոր էջ Նորություններ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում․ Թովմասյան

Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում․ Թովմասյան

249
0

Այսօր առավոտյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որում նշել էր․

«Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»։

Այնուհետև թարմացրել՝ Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են։

Այս հայտարաությունից մեկ ժամ անց Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։

ՊՆ-ն սակայն չէր նշել, որ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում, և հնարավոր է կան վիրավորներին, ինչի մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա։ Medmedia.am- ը փորձեց կապվել Թագուհի Թովմասյանի հետ՝ որևէ նոր տեղեկություն պարզելու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ