Գլխավոր էջ Գլխավոր «Այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել»․ Լաուրա Գասպարյան

«Այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել»․ Լաուրա Գասպարյան

303
0

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել և մինչ այսօր ամբողջ ծավալով շարունակում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր հումանիտար աղետի ու պատերազմի հետևանքների արձանագրման աշխատանքները։ Մեր աշխատակազմն աշխատում է 24/7 ռեժիմով՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելով տեղում, ինչպես նաև դիտարկելով մեդիահարթակն ու հավաքագրելով այն տեղեկատվությունը, որն առնչվում է մեր ռազմագերիներին ու նրանց նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքին»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Պատերազմական հանցագործություն. Խոշտանգում. Սպանություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Նա նշեց՝ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել են միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վնասներին՝ ասաց. «Ունենք 7600 տարհանված անձինք՝ 1500 երեխաներ, հարյուրին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, ունեցել ենք երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չեն կարողացել տարածքը լքել և մնացել են պատերազմական գործողությունների տարածքներում: Ունենք ենթակառուցվածքների վնասներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, սրճարաններ, առողջարաններ, էլեկտրացանցի, ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասում»:

Լաուրա Գասպարյանի փաստմամբ՝ ծայրահեղ դաժան պատկերներ են ստանում, միակ տարբերանշող փաստն է այն, որ այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել:

«Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել»,- նշեց ՀՀ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը։

Ընդգծեց՝ քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական են համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ:

Օ․Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ