Գլխավոր էջ Նորություններ Երեխաները դեռ արգանդում սկսում են արձագանքել սննդի համին եւ հոտին. հետազոտություն

Երեխաները դեռ արգանդում սկսում են արձագանքել սննդի համին եւ հոտին. հետազոտություն

238
0

Մեծ Բրիտանիայի Դուրհամի համալսարանի Պտղի եւ նորածնային լաբորատորիայի կողմից անցկացված հետազոտությունը 4D ուլտրաձայնային պատկեր է վերցրել 100 հղի կնոջից՝ մայրերի կողմից օգտագործվող սննդի համերին նրանց չծնված երեխաների արձագանքն պարզելու համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են պտուղներն արձագանքում գազարի կամ կաղամբի համին մայրերի կողմից այդ մթերքներն օգտագործելուց որոշ ժամանակ անց: Գազարի ազդեցությանը ենթարկված պտուղներն ավելի շատ էին ժպիտով արձագանքում, մինչդեռ կաղամբի դեպքում պտուղներն արձագանքում էին լացող դեմքերով:

Ստացված տվյալները կարող են խորացնել մեր պատկերացումները մարդու համային եւ հոտառության ընկալիչների զարգացման մասին, նշել են գիտնականները: Բացի այդ, գիտնականների խոսքով, այն, ինչ հղի կանայք ուտում են, կարող է ազդել ծնվելուց հետո երեխաների համային նախասիրությունների վրա եւ կարող է կարեւոր լինել առողջ սնվելու սովորույթների ձեւավորման գործում։

Մարդը համն ընկալում է համի եւ հոտի համադրության միջոցով։ Ենթադրվում է, որ պտղի մոտ դա կարող է առաջանալ արգանդում ամնիոտիկ հեղուկի ներշնչման եւ կուլ տալու միջոցով:

Մայրերին յուրաքանչյուր սկանավորումից մոտ 20 րոպե առաջ մոտ 400 մգ գազարի փոշի կամ 400 մգ կաղամբի փոշի պարունակող պարկուճներ են տրվել: Նրանց խնդրել են սկանավորումից մեկ ժամ առաջ սննդամթերք կամ առոմատիզացված ըմպելիքներ չօգտագործել: Մայրերը նաեւ սկանավորման օրը չեն կերել կամ խմել գազար կամ կաղամբ պարունակող որեւէ բան՝ վերահսկելու համար այն գործոնները, որոնք կարող են ազդել պտղի արձագանքի վրա: Երկու խմբերում նկատված դեմքի արտահայտությունները, վերահսկիչ խմբից պտուղների համեմատած, որոնք որեւէ համի չեն ենթարկվել, ցույց են տվել, որ միայն փոքր քանակությամբ գազարի կամ կաղամբի համի ազդեցությունը բավարար է արձագանք առաջացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ