Գլխավոր էջ Օրվա թեման Կորոնավիրուսով վարակված մարդիկ կրկին սկսել են վարակվել․ ո՞րն է պատճառը

Կորոնավիրուսով վարակված մարդիկ կրկին սկսել են վարակվել․ ո՞րն է պատճառը

412
0

Հաճախակիացել են դեպքերը, երբ կորոնավիրուսով վարակված անձինք կրկին սկսել են  վարակվել, այսինքն, ինչպես որ կանխատեսվում էր, քովիդը գնում է ակտիվացման։ Նշենք, որ ըստ՝ առողջապահության նախարարության տվյալների՝ սեպտեմբերի 12-ից սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի  2142 նոր դեպք, գրանցվել է  մահվան 10 դեպք։

Փաստացի բուժում է ստանում 3014 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8679 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3205438 թեստավորում:

Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին․

Սեպտեմբերի 18-ի դրությամբ կատարվել է 2 252 516 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 1 148 535, երկրորդ դեղաչափ` 1 024 035, բուստեր` 74 634:

Ի դեպ, Medmedia.am-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել էր, որ կանխատեսվում է համավարակի սրացում։

«Մենք կանխատեսում ենք որ համաճարակային վիճակն ավելի կսրանա, հատկապես կրթական գործընթացի սկսվելուն զուգահեռ։ Ակնկալում ենք, որ 14 օր հետո, մենք կունենանք նոր դեպքերի աճ, որովհետև շփումներն են ավելանում, այդպիսով վիրուսին հնարավորություն ենք տալիս տարածվելու»,-նշել էր նա։ Ինչպես թվերն են փաստում, կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճ է գրանցվում։

Գայանե Սահակյանը նաև նշել էր, որ ըստ՝ ՀՀ ԱՆ քաղաքականության, որը համահունչ է միջազգային առաջարկություններին՝ նվազագույնը 3-6 ամիս հետո խթանիչ դեղաչափերը հարկավոր է կրկնել։ Քանի որ երկրորդ դեղաչափից հետո մեծ ժամանակահատված է անցել, նշանակում է, որ այսուհետ՝ հիվանդացածների ու հոսպիտալացվածների մեջ մենք կունենանք նաև երկու դեղաչափ պատվաստված անձինք։ Նա նշել էր, որ խթանիչ դեղաչափով պատվաստման թվերը այնքան էլ գոհացնող չեն։

Հիշեցնենք, որ դեռևս գարնանը փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության: Այս պահին խիստ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին որոշում չկա։

Նշենք նաև, որ դեպքերի թվի աճ գրանցվել է նաև ՌԴ-ում։

«Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակն աճել է 3,5 անգամ»,-, ասել է Նիկոլայ Գամալեայի անվան վարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի տնօրեն,Ալեքսանդր Գինցբուրգը, ենթադրելով, որ այն կաճի օրական մինչև 200 մարդ, որից հետո կհասնի բարձրության։ Սեպտեմբերի կեսերին օրական մահացության մակարդակը գերազանցել է 100 մարդու սահմանը։

«Մահացությունը կորոնավիրուսից աճել է 3,5 անգամ։ Այն կարող է օրական հասնել 200 մահվան, այնուհետև՝ մենք կհասնենք բարձրավանդակի»,- մանրամասնել է նա։

Գյունցբուրգը վստահություն է հայտնել, որ չնայած դեպքերի թվի աճին, «առողջապահության համակարգը դրան կդիմանա»։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ