Գլխավոր էջ Գլխավոր 44 -օրյա պատերազմի մասնակիցը կմեկնի Կանադա՝ պրոթեզավորման

44 -օրյա պատերազմի մասնակիցը կմեկնի Կանադա՝ պրոթեզավորման

248
0

Սեպտեմբերի 19-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Հովհաննիսյանին։ Արթուր կորցրել էր ձախ ոտքը։ Վեհափառ Տիրոջ օրհնությամբ և Կանադայի հայոց թեմի աջակցությամբ սերժանտը կմեկնի Կանադա`ստանալու անհրաժեշտ բուժում և բարձրակարգ պրոթեզավորում: Գարեգին երկրորդի խոսքով՝ հոգեկան մեծ բավականություն և մխիթարանք է տեսնել, որ պատերազմից կարճ ժամանակ անց զինվորը՝ հաղթահալեով անձնական և ֆիզիկական ցավը  ապագայի հանդեպ պլաններ է  կազմել, ամուսնացել և երեխա է ունեցել։

Արթուրը ուսանողական նստարանից է մեկնել ծառայության, բանակում վերապատրաստվելով որպես սանհրահանհգիչ։ Ժամեր շարունակ վիրավորված մնալով թշնամու սահմանում ՝ հրաշքով փրկվել է։

Արթուրը վստահ է՝  ամեն բան շատ լավ է լինելու։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ