Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանական իշխանությունները չունեն որևէ խաղաղության նպատակ․Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունները չունեն որևէ խաղաղության նպատակ․Արման Թաթոյան

310
0

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ զեկույցին, որը վերաբերվում էր Ադրբեջանի դաժանություններին և հայատյաց քաղաքականությանը։

Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունների թշնամանքի, ատելության քաղաքականության երկու հիմնական հիմքերը ինչպես, որ կային, այդպես էլ շարունակվում են և դրանք կրոնական ու էթնիկ հիմքերն են, որոնք դրսևորվում են ամենադաժան հանցանքներով, հանցանքների խրախուսումով՝ հենց իրենց իշխանությունների կողմից։

«Դուք տեսնում եք, որ ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի ձեռագիրն ամբողջությամբ կրկնվում է՝ խոշտանգումները նկարահանելը, դրանք հրապարակելը հետո ծաղրելը և այլն ու հետո ստանալ խրախուսումներ  իշխանությունների կողմից»,-հայտնել է Թաթոյանը, հավելելով՝ ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն որևէ խաղաղության նպատակ։ Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է։

Թաթոյանը նշում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանցիները հրետակոծում, գնդակոծում, կրակում էին մեր բնակավայրերի վրա այն վայրերից, որտեղ նրանք անօրինական ներխուժել էին․«Նրանք հանցավոր արարքներով ներխուժել էին մեր ինքնիշխան տարածքը։ Բայց կային չէ՞ ամենասկզբում նրանց հեռացնելու հիմքեր և շատ լավ հիմքեր, հատկապես ճանապարհների մասին է խոսքը։ Կոնկրետ փաստեր կան, որ նրանք պատճառել են ունեզրկումներ, կրակոցներ, մարդիկ զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարվորությունից, աշխատանքից, ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը»։

Ըստ Թաթոյանի՝ միջազգային մեխանիզմներն չօգտագործվեցին․«Այսօր ինչ է լինում՝ մենք ամբողջությամբ ընկել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, բայց պատճառն այն է, որ մենք միջազգային մեխանիզմները չենք օգտագործում պատշաճ»։

Անդրադառնալով վայրագություններին, որոնք ադրբեջանցիներն իրականացրել են նա ասաց․«Ապացույցներով, փաստերով է երևում, որ նրանք այն բոլոր վայրագությունները, որոնք կատարում են, ոչ թե առանձին հանցանքներ են իրենցից ներկայացնում, այլ՝ միասնական քաղաքականության մաս են, միասնական շղթայի մաս են, հետևաբար և այս տեսակետից պետք է քրեկան պատասխանատվության ենթարկել։ Մենք հիմա իրականացնում ենք ադրբեջանական վայրագությունների տեսանյութերի թարգմանություն, որոնք ադրբեջաներեն են, կլինեն ռուսերենով, անգլերենով, հարկ եղած դեպքում այլ լեզուներով կիրականացնենք»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ