Գլխավոր էջ Գլխավոր «Կանանց ու երեխեքին տարհանել ենք»․ Վերին Շորժայի գյուղապետ

«Կանանց ու երեխեքին տարհանել ենք»․ Վերին Շորժայի գյուղապետ

526
0

Հայ֊ադրբեջանական սահմանի մի շարք համայնքներում՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքի մարզում երեկվանից թշնամին ինտենսիվ կրակ է բացել։ Ունենք զոհեր և վիրավորներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

Չնայած ՊՆ հայտարարությանը, Medmedia.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ այս պահին հանգիստ է գյուղում, մեր դիտարկմանը, որ արդյո՞ք առավոտից կրակը չի վերսկսվել, նա նշեց․

«Հեռվից, էտ ուրիշ խուճապ էր։ Միայն կանանց ու երեխեքին տարհանել ենք»,-նշեց Երանոսյանը։ Հարցին, թե քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ կա՞ն, նա նշեց, որ չկան։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց 49 զոհի մասին,մինչ այս պահը չկա որևէ այլ տեղեկատվություն վիրավորների և զոհերի վերաբերյալ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ