Գլխավոր էջ Գլխավոր «Ասում են խուճապ չկա մի մատնվեք, բայց երեխեքը լրիվ սթրեսի մեջ են»․...

«Ասում են խուճապ չկա մի մատնվեք, բայց երեխեքը լրիվ սթրեսի մեջ են»․ Գորիսում իրավիճակը լարված է

28963
0

Վաղ առավոտից թշնամին հարվածում է  Իշխանասարի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այս պահին բնակչության շրջանում խուճապ է առաջացել։ Medmedia.am-ի հետ զրույցում Գորիսի բնակիչը հայտնեց, որ վիճակն ահավոր է, անընդհատ կրակում են, բնակիչները չեն կարողանում դուրս գալ։

«Մենք ապաստարաններում ենք, արդեն լրիվ տեղափոխում ենք էնտեղ։ Ղեկավարությունն ասում է խուճապ չկա մի մատնվեք, բայց երեխեքը լրիվ սթրեսի մեջ են վախից։ Բայց չենք էլ կարող դուրս գալ ճանապարհներին կրակում են առավոտից։ Խոզնավար, Խնածախ, Վերիշենը սաղ տեղափոխվում են ապաստարաններ, արդեն մոտակայքը լրիվ խփում են» ։

Ըստ բնակչի Գորիսում լրիվ խուճապ է մարդիկ մտածում են դուրս գան համայքնից երեխաներին տարհանեն, բայց ճանապարհներին անընդհատ կրակում են։

«Ամեն պահի չենք կարա իմանանք ինչ կլինի ու ոչ  մեկ ոչ մի բան չի խոսում։ Քիչ առաջ ասեցին ուրալը խփեցին զինվորները պախկվել են»։

Վերջինիս խոսքով եղել են բնակիչներ, որոնք կարողացել են տարհանվեն քաղաքից, բայց ովքեր դեռ մնացել են իրենց բնակարաններում այս պահին դուրս գալ չեն կարողանում։ Զրույցի ընթացքում էլ անօդաչու թրչող սարքերի ձայները լսվում էին։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների Հայկական կողմն ունի 49 զոհ։

 

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ