Գլխավոր էջ Նորություններ «Ներս չեն թողնում, ասացին՝ սպասեք»․ վիրավորների ծնողները լուրի են սպասում

«Ներս չեն թողնում, ասացին՝ սպասեք»․ վիրավորների ծնողները լուրի են սպասում

673
0

Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ հավաքված ծնողները MedMedia.am-ի հետ զրույցում նշեցին՝ ներս չեն թողնում, ասել են՝ սպասեք․ «Ես շատ բան չգիտեմ, Վարդենիսում է եղել, տղայիս վիրավորում ստանալու լուրի մասին տեղեկացել եմ առավոտյան ժամը 05։30 -ին, բայց ասում են, որ շուտ է վիրավորումը ստացել, գիշերը, ժամը՝ մոտ 2-ին»,-պատմեց վիրավորում ստացած զինվորներից մեկի ծնողը։

Ծնողի խոսքով՝ հնարավոր է տղան ոտքից բեկորային վնասվածք է ստացել, համենայնդեպս, այդպես է լսել, սակայն որևէ տեղեկություն այս պահի դրությամբ իրենց չեն հայտնում։ Հոսպիտալից ծնողին ասել են՝ վիրահատություններ է, ներս թողնել չենք կարող, պետք է սպասեք։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

Օ․ Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ