Գլխավոր էջ Նորություններ Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է․ ԱՆ

Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է․ ԱՆ

252
0

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել էր, որ հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ «Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկություններով շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։ Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ