Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են գլխի կրկնվող վնասվածքներն ազդում գանգի վիճակի վրա

Ինչպե՞ս են գլխի կրկնվող վնասվածքներն ազդում գանգի վիճակի վրա

161
0

Գլխի կրկնվող վնասվածքները գանգը դարձնում են ավելի հաստ եւ խիտ, ասվում է նոր հետազոտության մեջ: Ավստրալիայի Քլեյթոն քաղաքի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են, որ առնետները, որոնց գլխին փոքր բեռներ են իջեցրել՝ ուղեղի ցնցման ախտանիշներ առաջացնելու համար, ապաքինվելուց հետո ավելի ամուր գանգեր են ունեցել:

Գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Scientific Reports ամսագրում, հետազոտության համար հավաքել են 37 առնետ: Կրծողներին բաժանել են չորս խմբի։ Երեք խումբ ենթարկվել է գլխին տարբեր հարվածների։ Չորրորդ պլացեբո խումբը ծանր շոկ չի ստացել։

Սարքին ամրացրել են 250 գրամանոց փոքր բեռները եւ մոտ մեկ մետր բարձրությունից գցել առնետների վրա։ Առնետները գլխի տրավմայի են ենթարկվել 24 ժամը մեկ։ Այնուհետեւ առնետները հետազոտվել են՝ չափելու ուղեղի վիճակը եւ ոսկրերի խտությունը: Հստակ կապ է հայտնաբերվել ավելի ուժեղ հարվածների եւ մարդու գանգի հաստության եւ խտության միջեւ:

Գիտնականները նախատեսում են ավելի շատ հետազոտություններ կատարել, թե ինչպես կարող է գլխի կրկնվող վնասվածքը ազդել ուղեղի կմախքի պաշտպանության վրա: Նույնիսկ մեկ ցնցումը կարող է առաջացնել ուղեղի զգալի վնասվածք եւ անդառնալի ազդեցություն ունենալ մարդու ընդհանուր առողջության վրա։

Աղբյուրը՝ News.am: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ