Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ քրգործ չհարուցվեց, մի՞թե մեղավորներ չկային

Ինչու՞ քրգործ չհարուցվեց, մի՞թե մեղավորներ չկային

398
0

2021 թվականի մայիսի 31-ին համացանցը ողողվեց լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում ակնհայտ երևում էր, թե ինչպես են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվում։ Հիշեցնենք, որ պատերազմում զոհված տղաների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով էին՝ գետնին նետված։ ՀՀ առողջապահության նախարարությունն այս առիթով հայտարարել էր, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում, այնուհետև՝ նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց և թեման, կարելի է ասել, փակվեց։
Նախաքննությամբ, սակայն, հայտնի էր դարձել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Վարույթն իրականացնող մարմնի այս  որոշման դեմ բողոք էր ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որը մերժել էր Կոտայքի մարզի դատախազը։

Medmedia.am-ի հետ զրույցում փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ օգոստոսի 3-ին է այս որոշումը եղել․

«Այս պահին որևէ բան չեմ կարող մեկնաբանել, որոշումը օգոստոսի 3-ին է եղել, միչև այսօր ես որոշում չեմ ստացել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:  Այդ օրերին կառավարությունը չէր հրապարակում ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվերը։

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական  գործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն  քրեական վարույթը կարճել էր:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ