Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ինսուլինային թերապիան նշանակվում է միայն ծանր հիվանդներին

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ինսուլինային թերապիան նշանակվում է միայն ծանր հիվանդներին

631
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանն է։ Նրա հետ զրուցել ենք ինսուլինային թերապիային առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ – Պացիենտներից շատերը կարծում են, որ եթե անցել են ինսուլինային թերապիայի, ապա իրենց հիվանդությունը ծանր է ընթանում։

Իրականություն – Ինսուլինը նշանակվում է ըստ ցուցումների՝ կոմպենսացնելու շաքարային դիաբետը։ Եվ եթե երկրորդ տիպի շաքարային դիաբետ է՝ մենք անցնում ենք ինսուլինային թերապիայի բարդություններից խուսափելու նպատակով։ Առաջին տիպի դիաբետի դեպքում միայն ինսուլինային թերապիա է նշանակվում, իսկ երկրորդ տիպի դիաբետի դեպքում, եթե ինսուլին է նշանակվում, ապա դա չի նշանակում, որ հիվանդությունը ծանրացել է կամ բարդ է ընթանում, ուղղակի դա մեթոդ է, որը նպաստում է պացիենտի առողջության կարգավորմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ