Գլխավոր էջ Նորություններ ՔՈՎԻԴ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃ․ «պաշտպանված» հանրային տրանսպորտ

ՔՈՎԻԴ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃ․ «պաշտպանված» հանրային տրանսպորտ

343
0

Ինչպես հայտնում են, կորոնավիրուսային հիվանդությունը կրկին ակտիվացել է։ Առողջապահության նախարարության հրապարակման համաձայն՝ օգոստոսի 21-28-ի տվյալներով՝ արձանագրվել է 2124 նոր դեպք։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տվյալները հետևյալն էր՝ 6523 թեստավորում, 1913 նոր դեպք։

Շատ մասնագետներ հայտնում էին, որ այս շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ դեռևս որևէ սահմանափակում չի գործելու։ Սակայն, հասարակությունը կարծես առհասարակ մոռացել է քովիդի մասին, իսկ հանրային տանսպորտի գերծանրաբեռվածության մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Այն, որ դիմակ կրելը վաղուց պարտադիր չէ, դրան բոլորս ենք ծանոթ, սակայն ոչ արգելքի, այլ պարզապես հասարակական տրանսորտում հիգիենայի պահպանման, միմյանցից գոնե որոշակի հեռավորություն պահպանելը որևէ կերպ չի առնչվում ներկայիս իրականության հետ։ Հանրային տրանսպորտն այսպես «պաշտպանված»՝ դժվար է պատկերացնել վարակի տարածման նվազումը։

Շաբաթներ առաջ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս այս թեմայով հայտնել էր, որ մշտադիտարկման արդյունքում, եթե տվյալներն այնպիսին լինի, որ կրկին հարկ լինի սահմանափակումներ մտցնել՝ այն կիրականացվի, սակայն այդ շրջանում դեռևս վերջինիս կարիքը չկար։ Թեպետ հետևելով հասրակության՝ համավարակի նկատմամբ բարձիթողի վիճակին, և պայմանավորված հիվանդացության բարձր ցուցանիշով՝ միգուցե, մոտ ժամանակահատվածում սահմանափակումների փաթեթը կրկին վերանայվի ԱՆ-ի կողմից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ