Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ազատվել մաշկի տարիքային բծերից

Ինչպե՞ս ազատվել մաշկի տարիքային բծերից

182
0

Բժիշկ Ալեքսանդր Սամարինը SOLENKA.INFO տեղեկատվական-լրատվական թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, թե ինչպես կարելի է ազատվել մաշկի վրա տարիքային բծերից, որոնց հիմնական պատճառը օրգանիզմում վիտամին C-ի պակասն է։

Սամարինը բացատրել է, որ հենց վիտամին C-ն է պաշտպանում մեր մաշկը արեւից։ Բանն այն է, որ էպիդերմիսը, այսինքն՝ մաշկի պաշտպանիչ շերտը, գրեթե ամբողջությամբ կազմված է կոլագենից, որի առաջացմանը մասնակցում է վիտամին C-ն։Եթե ուշադիր ուսումնասիրեք տարիքային բծերի համար նախատեսված քսուքների բաղադրությունը, կնկատեք, որ դրանք հիմնված են վիտամին C-ի վրա։ Բայց որպեսզի տարիքային պիգմենտացիայի դեմ պայքարն արդյունավետ լինի, մասնագետը խորհուրդ է տալիս գործել ինչպես դրսից, այնպես էլ ներսից, այսինքն՝ ավելի շատ ուտել վիտամին C պարունակող սնունդ։

Բժիշկը նշել է, որ տարիքի հետ մարդկանց մոտ առաջանում է վիտամին C-ի պակաս, դա տեղի է ունենում երկու պատճառով.

Սննդակարգում վիտամին C-ի անբավարար քանակություն։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե սննդային հավելումների, այլ բնական աղբյուրների մասին է։ Այսպես, մեծ քանակությամբ վիտամին C կա կաղամբի, բուլղարական պղպեղի, չիլի պղպեղի, մաղադանոսի եւ տերեւավոր կանաչու մեջ:Ինսուլին ռեզիստենցություն։ Ինսուլին ռեզիսենտցության դեպքում օրգանիզմում ածխաջրերի ավելցուկ է առաջանում, եւ դա հանգեցնում է նրան, որ մեր բջիջները անընկալունակ են դառնում ինսուլինի նկատմամբ: Արդյունքում մարդու մոտ չափազանց շատ ինսուլին է արտադրվում, որը սպառում է վիտամին C-ն եւ թույլ չի տալիս, որ այն ճիշտ քանակությամբ յուրացվի։

Եվ այսպես, տարիքային բծերը մաշկից ամբողջությամբ հեռացնելու համար պետք է հետեւել երեք խորհուրդների՝

ազատվել ինսուլին ռեզիստենցությունից,սննդակարգում ավելացնել C վիտամինի քանակը,օգտագործել պիգմենտացիայի համար հատուկ քսուքներ եւ շիճուկներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ