Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 600 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 600 միլիոնը

179
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 600 միլիոնը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իր հաշվարկները, որոնք հիմնված են պետական մարմինների պաշտոնական հայտարարությունների և ԶԼՄ-ների կողմից վարվող վիճակագրության վրա։

Այնուամենայնիվ, ներկայումս անհնար է որոշել COVID-19-ով հիվանդացածների ճշգրիտ թիվը, քանի որ երկրները վարում են վիճակագրությունն՝ ըստ վարակի դեպքերի, այլ ոչ թե ըստ հիվանդների, որոնցից ոմանք երկու կամ նույնիսկ երեք անգամ են հիվանդացել COVID-19-ով։

Covid-ի դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում ութ երկրների՝ ԱՄՆ-ին (մոտ 94 միլիոն), Հնդկաստանին (44 միլիոն), Ֆրանսիաին (35 միլիոն), Բրազիլիային (34 միլիոն), Գերմանիային (32 միլիոն), Մեծ Բրիտանիային (24 միլիոն), Հարավային Կորեային (23 միլիոն) և Իտալիային (22 միլիոն): 100 հազար բնակչի հաշվով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներով երկրներից են Սլովենիան (53 700 դեպք), Ավստրիան (53 500 դեպք) և Պորտուգալիան (53 300):

Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը գերազանցում է 6,4 միլիոնը, սակայն այժմ մահացության մակարդակը կազմում է 1,08 տոկոս։ Սա վերջին երկու տարվա ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Անցյալ տարվա դեկտեմբերից, չնայած հիվանդացության կտրուկ աճին, մահացությունը փոքր-ինչ աճել է։

Ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (1,06 մլն), Բրազիլիայում (683 հազար) և Հնդկաստանում (527 հազար): Հարաբերական առումով մահացության ամենաբարձր ցուցանիշները Պերուում են (100 հազար բնակչի հաշվով 635 մահ), Բուլղարիայում (549), Բոսնիա և Հերցեգովինայում (495), Հունգարիայում (493):

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ