Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հայտնաբերվել է կապիկի ծաղկով, կորոնավիրուսով եւ ՄԻԱՎ-ով միաժամանակ վարակվելու առաջին հայտնի դեպքը

Հայտնաբերվել է կապիկի ծաղկով, կորոնավիրուսով եւ ՄԻԱՎ-ով միաժամանակ վարակվելու առաջին հայտնի դեպքը

222
0

Գիտնականները հայտարարել են կապիկի ծաղկով, COVID-19-ով եւ ՄԻԱՎ-ով միաժամանակ վարակվելու առաջին հայտնի դեպքի մասին։

Այս տարվա սկզբին 36-ամյա իտալացին, Իսպանիա ուղեւորությունից վերադառնալուց ինը օր անց, ունեցել է հետեւյալ ախտանշանները՝ հոգնածություն, տենդ եւ կոկորդի ցավ։

Տղամարդն Իսպանիայում անցկացրել է հինգ օր՝ 2022թ. հունիսի 16-20-ը, որոնց ընթացքում չպաշտպանված ինտիմ կապ է ունեցել տղամարդկանց հետ։

Հուլիսի 2-ին տղամարդը COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Այս մասին է վկայել դեպքի հետազոտման հաշվետվությունը, որը հրապարակվել է Journal of Infection ամսագրում։

Նույն օրվա երկրորդ կեսին նրա ձախ ձեռքին ցան է առաջացել։ Հաջորդ օրը մարմնի, ստորին վերջույթների, դեմքի եւ հետույքի վրա հայտնվել են ցավոտ բշտեր, որոնք պատված են եղել ցանով։

Հուլիսի 5-ին ցանը եւ բշտերը տարածվել են եւ վերածվել ոչ մեծ խոցերի մաշկի վրա, ինչից հետո տղամարդը դիմել է Կատանիայի (Իտալիա) Սան Մարկո համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժին եւ տեղավորվել վարակիչ հիվանդությունների բաժանմունքում։

Այստեղ կապիկի ծաղկի անալիզ են վերցրել, եւ արդյունքը կրկին դրական էր։

Պացիենտը նաեւ բազմաթիվ վարակների ուսումնասիրություն է անցել, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ ՄԻԱՎ-ի թեստը դրական էր, եւ հետազոտողները հայտարարել են, որ պացիենտը հավանաբար վարակվել է վերջերս։

Պացիենտը ՄԻԱՎ-ի անալիզ էր հանձնել 2021թ. սեպտեմբերին եւ բացասական պատասխան ստացել։

COVID-19-ից եւ կապիկի ծաղկից բուժվելուց հետո պացիենտը հուլիսի 11-ին դուրս է գրվել հիվանդանոցից եւ տուն գնացել մեկուսանալու համար։

Այդ ընթացքում մաշկի վարակված հատվածներն ապաքինվել էին եւ ծածկվել կեղեւով՝ ոչ մեծ սպիներ թողնելով։

«Քանի որ սա կապիկի ծաղկով, SARS-CoV-2-ով եւ ՄԻԱՎ-ով միաժամանակ վարակվելու գրանցված առաջին դեպքն էր, առայժմ բավականաչափ ապացույցներ չկան՝ ասելու, որ այս համադրումը կարող է վատացնել պացիենտի վիճակը»,- նշել են գիտնականները։- Հաշվի առնելով SARS-CoV-2-ի ընթացիկ համավարակը եւ կապիկի ծաղկով հիվանդացության դեպքերի ամենօրյա ավելացումը՝ առողջապահության համակարգերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ