Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Ինդոնեզիայում եւ Կուբայում

Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Ինդոնեզիայում եւ Կուբայում

170
0

Ինդոնեզիայում կապիկի վարակաի առաջին դեպքն է գրանցվել, հայտնում է Medical Xpress-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին եւ հավելում, որ վարակվածը 27-ամյա տղամարդ է, ով ապրում է մայրաքաղաք Ջակարտայում:

Տղամարդը օգոստոսի 8-ին վերադարձել է արտասահմանյան ուղեւորությունից, մամուլի ասուլիսում հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Մոհամմադ Սիահրիլը։ Նա նշել է, որ հինգ օր անց տղամարդու մոտ ախտանշաններ են առաջացել եւ նա դիմել է բժշկի եւ այժմ մեկուսացված է տանը:

Շաբաթ օրը Կուբան նույնպես հայտնել է կապիկի ծաղիկի երկրում առաջին դեպքի մասին: Այն հայտնաբերվել է իտալացի զբոսաշրջիկի մոտ, ով գտնվում է կրիտիկական վիճակում, հայտնել է առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ հիվանդը, որը Կուբա է ժամանել երկուշաբթի օրը եւ երեք օր անց հոսպիտալացվել, կրիտիկական վիճակում է, եւ կյանքին վտանգ է սպառնում:

Վարակված հիվանդի ինքնազգացողությունը վատացել է, եւ հինգշաբթի օրը նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ինտենսիվ բուժման, որի ընթացքում սրտի կանգ է սկսվել, սակայն հիվանդն ուշքի է եկել:

Զբոսաշրջիկը մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մնացել է վարձակալած տանը եւ այցելել է երկրի արեւմտյան նահանգների մի քանի զբոսավայրեր։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ