Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ-ում խմելու ջրի համար սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

ՀՀ-ում խմելու ջրի համար սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

160
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը (NCDC, Armenia) պաշտոնապես հայտարարում է, թե ամռան ամիսներին ՀՀ-ում խմելու ջրի որակի՝ նորմերին անհամապատասխանություն չեն հայտնաբերել։

Ստորև հայտարարությունն ամբողջությամբ.

«Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

Վերջին հետազոտությունն իրականացվել է օգոստոսի 18-ին և նույնպես ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:  Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ»:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ