Գլխավոր էջ Գլխավոր Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Արեն Մկրտչյան

Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Արեն Մկրտչյան

248
0

Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Օձունում այցելել էի Մայիլյանների ընտանիքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«44-օրյա պատերազմի մասնակից Լյովիկ Մայիլյանը ստացած վնասվածքի արդյունքում ծնկի վիրահատության կարիք ուներ։ Հայրը` Արմենը, զբաղված էր վիրահատության համար անհրաժեշտ զգալի գումարի հայթայթմամբ։

Գրավոր հարցում էի ուղարկել ՊՆ, ստացել գրավոր պատասխան առ այն, որ կառավարության համապատասխան որոշմամբ զինվորի վիրահատության ողջ գումարը հատուցելու է կառավարությունը։ Պատասխանը փոխանցել եմ Օձունի բուժամբուլատորիա, որտեղ զինվորը հաշվառված էր։ Օձունի ԲԱ-ն կազմել է ուղեգիրը, Լյովիկն արդեն վիրահատվել է։

Իմ դերը եղել է զուտ կազմակերպչական։

Ուրախ եմ արձանագրել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, զինվորը վերականգնման փուլում է։ ՊՆ գործընկերներիս շնորհակալ եմ արագ արձագանքման, խնդրի լուծման համար։

Հանրային հաշվետվություն, մաս 11»,-նշել է նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ