Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 3273 մարդ

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 3273 մարդ

253
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում կազմել է 3273 մարդ։ Սա 3,3%-ով պակաս է նախորդ օրվանից, հայտնում է օպերատիվ շտաբը, 42 մարզում արձանագրվել է հոսպիտալացումների թվի աճ, մյուս 42-ում՝ նվազում, մի մարզում իրավիճակը մնացել է անփոփոխ։

Մարտի կեսերից ի վեր առաջին անգամ հիվանդացության օրական աճը գերազանցել է 35 հազարը։ Օպերատիվ շտաբը ճշտել է, որ 24 ժամում հայտնաբերվել է 35809 վարակակիր։ Նման թվեր գրանցվել են նաև մարտի 15-16-ին, սակայն այն ժամանակ հոսպիտալացումների մակարդակը մեկուկես-երկու անգամ ավելի է եղել, քան հիմա։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 62 մարդ. Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 21491 մարդ՝ նախորդ օրվա համեմատ 5,2%-ով պակաս։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ