Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է «հետո» խոսվում անվտանգության նորմերի մասին․․․

Ինչու՞ է «հետո» խոսվում անվտանգության նորմերի մասին․․․

516
0

Հայաստանում արդեն երկրորդ օրն է սուգ է հայտարարված։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը խլեց տասնյակից ավելի մարդու կյանք, կա անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այսօր, օգոստոսի 18-ին, տեղի ունեցածի վերաբերյալ Կառավարության անդամները խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ նշվել է, թե տեղի ունեցածի պահով ահաբեկչական հանցակազմ դեռևս չկա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պայթյունի հետևանքով տուժած 62 քաղաքացուց 58-ը, ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն, ապաքինումով դուրս են գրվել հիվանդանոցներից:

4 պացիենտ դեռ շարունակում է բուժումը, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և շուտով նրանք ևս տուն կգնան:

Բոլոր տուժածների բուժօգնությունն իրականացվել է պետական հոգածությամբ։

Արդյո՞ք պատահարը անզգուշության հետևանք էր, թե ահաբեկչություն, դեռևս հետաքննության փուլում է։ Կատարվածի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ նիկոլ Փաշինյանը, նշելով, թե ամեն դեպքում հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները։

«Եկեք չգնանք կոմպրոմիսների, ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։ Հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,-ասել է նա:

Իսկ թե ինչու՞ են գերատեսչության ներկայացուցիչները միայն աղետից ու զոհերից հետո խոսում անվտանգության կանոնները պահպանելուց, դա արդեն հայտնի չէ, ինչպես ասում են՝ ավելի հեշտ է կանխարգելելը, ուստի՝ հարկավոր էր ժամանակին քայլեր ձեռնարկել ու մտածել 4 տոննա պայթուցիկը պահեստավորելու անվտանգության նորմերը պահպանելու մասին։

Նշենք, որ այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ