Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել գարեջուրը

Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել գարեջուրը

28
0

Գարեջրի չարաշահումը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել, կարծում է դիետոլոգ Սերգեյ Օբլոժկոն (Ռուսաստան): Նրա խոսքերը մեջբերում է «Իզվեստիա»-ն։

Ըստ մասնագետի՝ նույնիսկ փոքր չափաբաժիններով գարեջուրը, հակառակ տարածված առասպելներին ու թյուր պատկերացումներին, չի կարող օգտակար լինել։ Այդ ըմպելիքի մեջ մեծ քանակությամբ հեղուկներ եւ հավելյալ կալորիաներ կան, ինչը կարող է ինչպես այտուց, այնպես էլ սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել: Բացի այդ, եթե հաճախակի գարեջուր խմեք, կարող եք գիրանալ։

Սննդաբանը հիշեցրել է, որ գարեջրի սիրահարների մոտ հաճախ գարեջրի փոր է հայտնվում ներքին օրգանների գիրության ֆոնին, որը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի հանգեցնել։

Գարեջրի չարաշահումը կարող է նաեւ լիբիդոյի նվազման հանգեցնել՝ խմիչքի մեջ ֆիտոէստրոգենների բարձր պարունակության պատճառով, ինչպես նաեւ տղամարդկանց մոտ՝ կաթնագեղձերի մեծացման:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ