Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնեն տղամարդիկ 40 տարեկանից հետո

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնեն տղամարդիկ 40 տարեկանից հետո

187
0

Պրոֆիլակտիկ հետազոտությունները շատ կարևոր են, քանի որ թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր հիվանդություններն ու դրանց զարգացման ռիսկային գործոնները: Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Եկատերինա Տերենտևան՝ նշելով, թե ինչ հետազոտություններ պետք է անցնեն տղամարդիկ 40 տարեկանից հետո։

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է սկսել թերապևտի մոտ բուժզննումից, արյան ընհանուր հետազոտությունից ու արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելուց շաքարային դիաբետի զարգացման վտանգը գնահատելու համար։ Բացի այդ, հարկավոր է ստուգել նաև խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա բժշկին հասկանալ՝ կա արդյոք սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ։ Անհրաժեշտ պրոֆիլակտիկ հետազոտությունների ցանկում են նաև էլեկտրասրտագրությունն ու ֆլյուրոգրաֆիան։ Ընդ որում՝ վերջինն անցկացվում է տարեկան երկու անգամ։

«Բացի այդ, շատ կարևոր է նաև ժամանակին տարատեսակ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկերը բացահայտող թեստեր անցկացնել», — նշել է մասնագետը՝ հավելելով, որ հաստ աղիքի և ուղիղ աղիքի հնարավոր չարորակ նորագոյացությունների հայտնաբերբման համար հարկավոր է երկու տարին մեկ անգամ կղանքի հետազոտություն անցնել։

Բժշկի խոսքով՝ տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը շագանակագեղձի քաղցկեղն է, որի վտանգի հավանականության գնահատման համար հարկավոր է 45 տարեկանից հետո յուրաքանչյուր  հինգ տարին մեկ անգա արյան հատուկ հետազոտություն անցնել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ