Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ եւ ինչու է առաջացել բերանի հերպեսը

Ե՞րբ եւ ինչու է առաջացել բերանի հերպեսը

327
0

Քեմբրիջի համալսարանի ղեկավարած խումբը հայտնաբերել եւ հաջորդականացրել է մրսածություն առաջացնող հերպեսի սիմպլեքս վիրուսի հնագույն գենոմները, որոնք թվագրվում են մոտ 5000 տարի առաջ:

Մոտ 3.7 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում HSV-1 կամ բերանի հերպես ունի, ընդ որում, վարակների մեծ մասը որպես մեղմ կամ ասիմպտոմատիկ է դասակարգվում:

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ հին ԴՆԹ-ում հայտնաբերված բերանի հերպեսի վարակը կարող էր առաջանալ այն ժամանակվա համար նոր ռոմանտիկ համբույրների պրակտիկայի պատճառով:

«Պրիմատների յուրաքանչյուր տեսակ հերպեսի իր ձեւն ունի, ուստի մենք ենթադրում ենք, որ այն մեզ հետ է եղել այն պահից, երբ մեր տեսակը լքել է Աֆրիկան»,- ասում է հետազոտության համահեղինակ դոկտոր Քրիստիանե Շեյբը: «Սակայն մոտ հինգ հազար տարի առաջ տեղի ունեցավ մի բան, որը թույլ տվեց հերպեսի մի շտամին առաջ անցնել բոլոր մյուսներից, հնարավոր է փոխանցման դեպքերի աճը, որը կարող էր կապված լինել համբույրների հետ»:

HSV-1-ի ամենահին ԴՆԹ նմուշը վերցվել է Ռուսաստանում չափահաս տղամարդուց եւ թվագրվում է ուշ երկաթի դարով՝ մոտ 1500 տարի առաջ:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ