Գլխավոր էջ Գլխավոր «Մեր առողջապահական համակարգը պատրաստ է հնարավոր զարգացումներին»․ Ավանեսյան

«Մեր առողջապահական համակարգը պատրաստ է հնարավոր զարգացումներին»․ Ավանեսյան

194
0

Կորոնավիրուսային հիվանդությունը նորից ակտիվանում է։ Վերջին շաբաթում կատարված 6158 թեստավորումից, հաստատվել է 965 քովիդ դրական դեպք, 7 մահ։ Ի դեպ, վերջին շրջանում միայն նախորդ շաբաթում է եղել, որ արձանագրվել է մահվան դեպք։

«Մենք հասկանում ենք, որ քովիդն այլևս դառնում է էնդեմիկ հիվանդություն և ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր հատվածներում ունենալու ենք բռնկումներ։ Գիտենք, որ հիմա տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են և իհարկե, Հայաստան վարակը պետք է ներթափանցել որերորդ անգամ։ Նկատում ենք, որ վերջին շաբաթներին մենք քովիդով պայմանավորված աճ ենք գրանցում։ Մենք մեր ծավալման պլանը՝ հիվանդանոցների մահճակալային ֆոնդի, հստակ ունենք, և պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի։ Մոնիթորինգը, մշտադիտարկումը, ամենօրյա ռեժիմով իրականացվում է, և մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին»,- օրերս կառարավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այս պահին անգամ այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է, բայց ճամփորդությունների սահմանափակումների մասով վերադարձ  չկա։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ