Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են 40-50 տարեկանից հետո պզուկներ հայտնվում 

Ինչու՞ են 40-50 տարեկանից հետո պզուկներ հայտնվում 

173
0

Պզուկները հատուկ են պատանի եւ երիտասարդ տարիքի մարդկանց: Բայց երբեմն դրանք հանդիպում են նաեւ 30, 40 եւ նույնիսկ 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ եւ՝ ահա թե ինչու, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

 

1. Կանայք նկատում են, որ պզուկները հայտնվում են կամ դաշտանային ցիկլի ընթացքում, կամ դաշտանադադարի ժամանակ (կամ դաշտանադադարից առաջ եւ հետո), կամ նախքան հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը կամ երբ դադարեցնում են դրանց ընդունումը:

 

2. Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են կորտիկոստերոիդները, լիթիումը, հակացնցումային միջոցները, բարբիթուրատները, անդրոգեն ստերոիդները, ստերոիդային ինհալատորները, տեստոստերոնը, հակաբեղմնավորիչ հաբերը եւ բրոմիդ կամ յոդ պարունակող դեղամիջոցները կարող են, որպես կողմնակի ազդեցություն, պզուկներ առաջացնել:

 

3. Պզուկները առաջանում են նաեւ որոշակի հիվանդությունների պատճառով։ Դրանց թվում են, մասնավորապես, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, Քուշինգի համախտանիշը, անդրոգեն արտազատող ուռուցքները, ակրոմեգալիան, Ապերտի համախտանիշը, SAPHO համախտանիշըեւ Բեհչեթի հիվանդությունը:

 

4. Սթրեսը, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, ծխելը, չափից շատ ուտելը, անկանոն սնվելու սովորությունները եւ քնի անկանոն գրաֆիկը կարող են քայքայել օրգանիզմը եւ պզուկների տեսքով արտահայտվել մեծահասակների մոտ:

 

5. Եթե մտերիմների մոտ, օրինակ՝ ծնողների կամ քույր-եղբայրների, հասուն տարիքում պզուկներ են առաջացել, ապա հավանական է, որ ձեզ մոտ եւս դրանք կլինեն:

 

6. Եթե մաշկի եւ մազերի խնամքի միջոցները կոմեդոգեն են, մեծ հավանականություն կա, որ դրանք կարող են խցանել մաշկի ծակոտիները եւ պզուկներ առաջացնել:

 

7. Երբեմն, եթե ձեր մաշկը շփվում է կոշտ մաքրող միջոցների հետ, կամ եթե դուք սափրում եք չոր մաշկը, դա կարող է գրգռվածություն առաջացնել, որը պզուկների է վերածվում:

 

8. Եղանակի փոփոխությունները, օդի աղտոտվածության պատճառով գրգռիչների ազդեցությունը, հիվանդությունները, միգրենը եւ ջրազրկումը եւս այն պատճառների թվում են, որոնք կարող են ազդել օրգանիզմի վրա եւ պզուկների առաջացման պատճառ դառնալ մեծահասակների մոտ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ