Գլխավոր էջ Նորություններ Հունգարուհին ուշքի է եկել ինը տարի կոմայի մեջ մնալուց հետո

Հունգարուհին ուշքի է եկել ինը տարի կոմայի մեջ մնալուց հետո

174
0

Հունգարուհի Կատալին Վարգան ուշքի է եկել ինը տարի կոմայի մեջ մնալուց հետո, հայտնում է Daily News Hungary-ը։

Ուղեղի բարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո Վարգան վարակվել էր բակտերիալ վարակով։ Արդյունքում նա ամբողջովին անդամալույծ էր եղել եւ կոմայի մեջ էր ընկել։

Մոր խոսքով՝ այժմ նրա վիճակը լավացել է, իսկ ֆիզիոթերապիայի շնորհիվ կինը սկսել է քայլել։

Պարզվել է, որ կնոջ նախկին ամուսինը, ով այս ամբողջ ընթացքում խնամել է նրանց ընդհանուր երեխաներին, դատի է տվել նրան՝ կոմայի մեջ եղած ժամանակ ալիմենտ չվճարելու համար։

Այժմ, դատարանի որոշմամբ, կոմայից նոր-նոր դուրս եկած կինը ստիպված կլինի նաեւ ալիմենտ վճարել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ