Գլխավոր էջ Նորություններ Արտակարգ դրություն` կապիկի ծաղիկի տարածման պատճառով

Արտակարգ դրություն` կապիկի ծաղիկի տարածման պատճառով

296
0

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։

Սան Ֆրանցիսկոն կապիկի ծաղիկի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել է հունիսի 3-ին, և այդ ժամանակից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել։

«Մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։ Անցած հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն հայտարարել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ, որը միջազգային նշանակություն ունի։ Այսօր մեր հանրային առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում տեղական նշանակության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, որպեսզի օգնենք մեզ ավելի լավ նախապատրաստվել այդ վիրուսի տարածմանը»,- ասված է հայտարարության մեջ

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ