Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կապիկի ծաղիկ․ կա՞ պատվաստանյութ և ու՞մ այն կդառնա հասանելի

Կապիկի ծաղիկ․ կա՞ պատվաստանյութ և ու՞մ այն կդառնա հասանելի

234
0

Աշխարհում մոլեգնում է կապիկի ջրծաղիկի վիրուսը, ըստ ԱՀԿ-ի, այն արդեն արտակարգ իրավիճակ է։ Խոսակցություններ են շրջանառվում անգամ պատվաստումների վերաբերյալ։ Արդեն իսկ հայտնաբերվել են կապիկի ծաղիկի հազարից ավելի դեպքեր՝ Աֆրիկայի սահմաններից դուրս:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի գնահատականներով՝ վարակը հիմնականում գրանցվում է տղամարդկանց շրջանում, հատկապես միասեռական տղամարդկանց շրջանում

«Վարակները հիմնականում գրանցվել են տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց մոտ, բայց ոչ միայն նրանց մոտ։ Որոշ երկրներ այժմ հայտնում են տեղական համայնքներում վիրուսի փոխանցման դեպքեր, այդ թվում՝ կանանց մոտ վարակներ»,- ասել էր ԱՀԿ ղեկավարը։

Վերջերս նա նաև հորդորել էր միասեռական տղամարդկանց մինիմալի հասցնել սերտ շփումները։

ԱՀԿ-ն նաև կոչ է արել տուժած երկրներին բացահայտել հիվանդության բոլոր դեպքերը և հետևել բոլոր շփումներին՝ բռնկումը վերահսկողության տակ դնելու և դրա հետագա տարածումը կանխելու համար։ ԱՀԿ-ն հրապարակել է ուղեցույց հսկողության և շփման հետագծման, թեստավորման և ախտորոշման վերաբերյալ:

ԱՀԿ-ի ներկայացուցիչներն այժմ աշխատում են UNAIDS-ի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանց համայնքների հետ՝ կապիկի ջրծաղիկի մասին տեղեկատվություն տրամադրելու և դրա տարածումից խուսափելու համար: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ախտանիշեր ունեցողներին մեկուսացնել և դիմել բժշկի:

Մինչ օրս կան հակավիրուսային դեղամիջոցներ և պատվաստանյութեր, որոնք հաստատված են այս հիվանդության դեմ, սակայն պաշարները սահմանափակ են: ԱՀԿ-ն մեխանիզմ է մշակում այդ դեղերի արդար բաշխման համար։

Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ կատարել կապիկի դեմ: Այն մի քանի վայրերում, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, դրանք հիմնականում օգտագործվում են բուժաշխատողների և լաբորատոր աշխատողների պաշտպանության համար:

Ի դեպ՝ կապիկի ջրծաղիկը  տարածվում է այն երկրներում, որտեղ նախկինում այն ​​չկար։ Այն, սակայն, երկար ժամանակ է, ինչ շրջանառվում է Աֆրիկայում, որտեղ միայն այս տարի գրանցվել է հիվանդության կասկածելի ավելի քան 1,4 հազար դեպք և 66 մահ։

Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկի ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և ընդհանուր թուլությունը: Վերոնշյալ ախտանշաններին սովորաբար հաջորդում է ցանավորումը, որը սովորաբար սկսվում է դեմքի հատվածից այնուհետև տարածվելով մարմնի այլ մասերի վրա: Ցանն անցնում է տարբեր փուլեր՝ վերածվելով հեղուկով լցված բշտիկների, այնուհետև չորանալով և անհայտանալով մարդու մաշկից: Վերանալուց հետո մարդը այլևս վարակիչ չէ: Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-4 շաբաթ է:

Ս․ Ա․

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ