Գլխավոր էջ Նորություններ Ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից․ Աշոտ Սարգսյան

Ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից․ Աշոտ Սարգսյան

35
0

Երևանի ավագանու անդամ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, ինչի մասին գրառմամաբ է հանդես եկել։«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ,

Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։

2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար:

Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:

2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես Առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:

Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին՝ վսհտահության և արդյունավետ համագործակցության համար»։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ