Գլխավոր էջ Պաշտոնական Առողջապահության նախարարությունը հայտարարում է…

Առողջապահության նախարարությունը հայտարարում է…

506
0

Առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության 2-րդ փուլի մեկնարկը: Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 20-ից 30-ը:
Ընդունելության հայտ կարող են ներկայացնել նախկին տարիների բժիշկ-շրջանավարտները, ինչպես նաև արդեն աշխատող բժիշկ մասնագետները, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:

Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում:

Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504:

Մանրամասն` http://moh.am/#1/2256

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ