Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ համար են վտանգավոր տորթերն ու կարկանդակները

Ո՞ւմ համար են վտանգավոր տորթերն ու կարկանդակները

207
0

Տորթեր եւ կարկանդակներ չպետք է ուտեն գիրանալու հակում ունեցող երեխաները եւ 40-ն անց կանայք, ինչպես նաեւ 50-ից բարձր տարիքի տղամարդիկ, որոնք սրտի եւ անոթների հիվանդություններ ունեն, URA.RU-ին ասել է Սամարայի սննդաբանության եւ դիետաթերապիայի ԳՀԻ-ի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը։

«Եթե մեր առջեւ 40-ն անց կին է, որն արդեն ինչ-որ աբդոմալ ճարպակալման նշաններ ունի՝ ժառանգականությամբ բարդացված, օրինակ՝ մայրը դիաբետ է ունեցել, նա տորթ չպետք է ուտի։ Կարկանդակ չպետք է ուտեն նաեւ երեխաները։ Չի կարելի, որպեսզի դրանք ուտեն 50-ն անց տղամարդիկ, որոնք հիպերտոնիկ հիվանդություն կամ աթերոսկլերոզ ունեն։ Եվ հասկանալի է, որ տորթ չպետք է ուտեն նրանք, ովքեր շաքարային դիաբետ ունեն»,- ասել է Գինզբուրգը։

Սննդաբանը նաեւ նշել է, որ տորթը ավելորդ քաղցր եւ յուղալի մթերք է, դրա օգտագործումը կարող է առաջացնել եւ զարգացնել տարիքային հիվանդությունները։ «Արտադրողները շատ հաճախ օգտագործում են արմավի յուղ, մեծ քանակությամբ սփրեդներ, տրանսճարպեր։ Ահա շաքարի եւ ճարպի այս համադրությունն էլ հանգեցնում է ճարպակալման, աթերոսկլերոզի, դիաբետի, այսինքն՝ տարիքային բոլոր հիվանդություններին»,- նշել է Գինզբուրգը։

Հուլիսի 20-ին Տորթի միջազգային օրն է։ Այն նվիրված է մարդկանց, երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամությանը։ Տոնն անցկացվում է «I cake you» կարգախոսով՝ «Ես քեզ մոտ կգամ տորթով»։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ