Գլխավոր էջ Գլխավոր Հիվանդացության աճ նկատվում է ամբողջ աշխարհում․ ովքե՞ր են առավել շատ վարակվում նոր...

Հիվանդացության աճ նկատվում է ամբողջ աշխարհում․ ովքե՞ր են առավել շատ վարակվում նոր շտամով

1126
0

Համաճարակային իրավիճակը կարելի է համարել մի փոքր լարված, քանի որ վերջին շրջանում նկատում ենք դեպքերի աճ։ Այս մասին օրերս Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշել է, որ գրանցվել է նոր դեպքերի 206 տոկոս աճ։

«Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է և կազմում է 1,47 տոկոս, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի արագացման մասին։ Հիվանդացության ցուցանիշը բարձրացել է բոլոր տարիքային խմբերում, այդ թվում մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։ Եվրամիության չափանիշներով ՀՀ-ը գտնվում է նարնջագույն գոտում»,-նշել է նա։

Աբովյանը նաև հայտնեց, որ հիվանդացության աճ նկատվում է ամբողջ աշխարհում։

«ԱՀԿ-ը արդեն մատնանշում էր, որ շատ երկրներում շրջանառվում է օմիկրոն տեսակի նոր ենթատեսակը՝ BA4 և BA5-ը, որն ավելի վարակիչ է քան նախորդ ենթատեսակները։ Նշեմ, որ ՀՀ տարածքում ևս շրջանառվում է BA4 և BA2 տեսակը, ինչն ապացուցվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում»,-ասել է Աբովյանը։

Ըստ Աբովյանի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվել էր  հիվանդացության թվերի նվազում, ինչը նաև պայմանավորված էր նրանով, որ շատ մարդիկ պատվաստվեցին այդ ժամանակ։

Լ․Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ