Գլխավոր էջ Գլխավոր «Թվայնացրինք մատյանները և ունեցանք ժամանակի խնայողություն»․ Արտակ Ջումայան

«Թվայնացրինք մատյանները և ունեցանք ժամանակի խնայողություն»․ Արտակ Ջումայան

353
0

Էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդրվել է։ Առողջապահական փաստաթղթերի թվայնացման մասով Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով՝  պոլիկլինիկաներում դեռ կան խնդիրներ, բայց այս ճանապարհն ընտրել են հենց փուլային, քանի որ պետք է ոչ միայն ամբողջը թվայնացնել, այլև պետք է գնալ դրա ուսումնական հատվածին․ «Այսինքն, ինչ-որ մաս թվայնացրինք՝ գնում ենք կրթական հատված, վերապատրաստում ենք մասնագետներին՝ բժիշկներ, բուժքույրեր, դնում ենք պիլոտ, գործարկեցինք, աշխատեց պիլոտը, անցանք հաջորդ փուլին։ Քաղաքային պոլիկլինիկաներում արդեն կա էլեկտրոնային հերթագրման հնարավորություն։ Եվ երբ որ էլեկտրոնային եղանակով հերթագրվում եք, Ձեր տեղամասային բուժքույրը տեսնելով իր ցանկը , թե վաղը ովքեր են գալու, արդեն ամբուլատոր քարտը պետք է սպասի իր բուժառուներին՝ սենյակում, նշված ժամին»։

Առողջապահության նախարարի տեղակալը տեղեկացնում է՝ մուտք գործելով պոլիկլինիկա, կարող եք միանգամից գնալ տվյալ բժշկի սենյակ։ Ջումայանը նաև նշում է, որ երկրորդ փուլը սկսել են թվայնացնել՝ ամբողջ մատյանների գործառույթը․ «Սկսելով գրանցել Ձեր այցը՝ ի՞նչ դեղատոմս է տրվել, տվել են անաշխատունակության թերթիկ, թե՞ ոչ, և այլն, այդ ամբողջը տարբեր մատյաններում նաև Ձեռքով գրվում էր, բժիշկն իր մատյանում, բուծքույրը՝ իր։ Եվ դա ժամանակի մեծ կորուստ էր, որովհետև մենք շատերից ենք լսում, որ բժիշկն իրենցով չզբաղվելով՝ միշտ ինչ-որ թղթեր է լրացնում։ Թվայնացրինք մատյանները և ունեցանք ժամանակի խնայողություն»,- հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ