Գլխավոր էջ Գլխավոր Որո՞նք են սնկից թունավորման նախանշանները, ե՞րբ անհանգստանալ․ պարզաբանում է մասնագետը

Որո՞նք են սնկից թունավորման նախանշանները, ե՞րբ անհանգստանալ․ պարզաբանում է մասնագետը

353
0

Վերջին շրջանում ավելացել են սնկից թունավորման դեպքերը։ MedMedia.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե որո՞նք են թունավորման նախանշանները, ե՞րբ անհանգստանալ։ Գրիգորյանը նշեց, որ թունավորման դեպքում առաջին երկու ժամից սկսած մինչև երեկո կարող է նախանշաններն ի հայտ գալ։

«Թունավորման դեպքում հիմնականում լինում են ցավեր որովայնի շրջանում, փսխումներ, սրտխառնոց, գլխապտույտ, թուլություն, հոգնածության զգացում։ Նշված ախտանշաննների դեպքում արդեն իսկ, անմիջապես պետք է դիմել բժշկի։ Որևէ դեպքում պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, որովհետև պետք է նաև նշեմ, որ սնկային թունավորումները կարող են հանգեցնել մահվան, հետևաբար առաջին իսկ նշանների դեպքում դիմել բժշկի»,- ընդգծեց Գրիգորյանը։

Ռուբեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է թունավորված անձանց առողջական վիճակը, արդյո՞ք այն չի վատթարացել, նշեց, որ բարեբախտաբար, տուժած անձինք բոլորն էլ լավ առողջական վիճակով դուրս են գրվել հիվանդանոցից, ներակայումս նրանց առողջական վիճակին որևէ վտանգ չի սպառնում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ