Գլխավոր էջ Գլխավոր «Նույնիսկ 1 թունավոր սունկը կարող է ամբողջ չափաբաժինը թունավոր դարձնել»․ Ռուբեն Գրիգորյան

«Նույնիսկ 1 թունավոր սունկը կարող է ամբողջ չափաբաժինը թունավոր դարձնել»․ Ռուբեն Գրիգորյան

774
0

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) օրեր առաջ արված հրապարակման համաձայն՝ շարունակում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր։

«Մինչև սույն թվականի հունիսի 1-ը, մեր վիճակագրությամբ ունեցել ենք սնկային թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասը, կարելի է ասել, բաժին է ընկնում Լոռու մարզին, չնայած դրան, կա նաև այլ մարզերում, բայց գերակշռող մասը Լոռու մարզում է։ Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ այս ամիս նույնպես ունեցել ենք սնկային թունավորման դեպքեր։ Համեմատած նախորդ տարվա վիճակագրության հետ, մենք այս տարի սնկային թունավորման որոշակի աճ ենք ունեցել»,- MedMedia.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված թունավորման դեպքերի ավելացումը։ Ըստ Ռուբեն Գրիգորյանի՝ դժվար է հստակ բան նշել, սակայն կարելի է վարկածներ առաջ քաշել․ «Համաճարակաբանական հետազոտությամբ համոզվել ենք, որ մարդը ամեն տարի նույն հատվածից սունկ է հավաքել և կերել, որևէ խնդիր չի եղել,սակայն այս տարի նույն հատվածից հավաքած սնկերը թունավոր են եղել։ Նշեմ, որ թեկուզև ամբողջ հավաքած սնկից մեկը թունավոր լինի, այն կարող է թունավոր դարձնել ամբողջ չափաբաժինը, նույնիսկ ոչ թունավոր, ուտելի սնկերին»։

Ռուբեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ իրականում, շատ դժվար է տարբերակել ուտելի և թունավոր սնկերը։ Ինչպես նաև հորդորեց, որ բացարձակապես պետք չէ հույս դնել լուսանկարներով տարբերակելուն, քանզի բնությունը փոփոխվում է, և կարծելով՝ մեր իմացած ուտելի սունկն է, կարող է այն թունավոր լինել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ